ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ցեղասպանությունը հրեա Աթաթուրքն է կազմակերպել

Ցեղասպանությունը հրեա Աթաթուրքն է կազմակերպել
06.04.2015 | 12:48

Բոսնիական էլեկտրոնային պարբերականներից Globalx-ը մեծ հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է երիտթուրքերի և նրանց առաջնորդների, այդ թվում՝ Աթաթուրքի հրեական արմատներին: Հոդվածի հեղինակները որոշել են, չվիրավորելով հայերին, դիպչել բալկանյան մահմեդականների զգացմունքներին, որոնք Թուրքիայի կողմնակիցն են:
«XVII դարի կաբալիստ Ցվի Շաբթայն իրեն մարգարե էր կոչում, բայց երբ պարզվեց, որ նրա պնդումները կեղծ են, իսլամ ընդունեց, որպեսզի խուսափի Մեհմեդ IV սուլթանի սահմանած մահապատժից: Դրանից հետո բազմաթիվ հրեաներ մահմեդականություն ընդունեցին՝ դյոնմե անունը վերցնելով:
Իշխանության գալը
Բազմաթիվ դյոնմե հրեաներ, ուղղափառ հրեաների հետ միասին, Սալոնիկում խոշոր վաճառականներ և քաղաքական գործիչներ դարձան: Ամենից ազդեցիկներն այստեղ գաղտնի երիթուրքական շարժում ստեղծեցին, որը հայտնի է նաև որպես «Միասնություն և առաջադիմություն»: Աշխարհիկ այս շարժումը 1908 թվականին գահընկեց արեց օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ին և Առաջին աշխարհամարտից հետո Թուրքական Հանրապետություն հռչակեց: Նրանք սկսեցին մահմեդական ինքնությունից Թուրքիայի հրաժարում քարոզել: Նրանց ղեկավարը՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, դյոնմե էր, և բազմաթիվ պատմաբաններ նրան ռաբբի Շաբթայի հետնորդ են համարում:
Երիտթուրքերն Աբդուլ Համիդին բռնակալ հռչակեցին, չնայած նրա միակ հանցանքն այն էր, որ սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Գերցլին մերժեց դյոնմեների հետ միասին ղեկավարել Երուսաղեմը: Սուլթանը հայտարարեց. «Չեմ կարող այդ հողից ոչ մի թիզ տալ, քանի որ իմը չէ: Մահմեդական ժողովուրդներն արյունալի պատերազմ են մղել այդ հողի համար: Եթե երբևէ իսլամական խալիֆայությունը ոչնչացվի, այդ ժամանակ Պաղեստինը կարող են անվճար վերցնել: Բայց քանի դեռ ես ողջ եմ, ավելի շուտ ինքս ինձ սրով կսպանեմ, քան Պաղեստինը նվաճված կտեսնեմ»:
1908 թվականին Աթաթուրքի և երիտթուրքերի կողմից գահընկեց անելուց հետո Աբդուլ Համիդին ուղարկեցին Սալոնիկի բանտ, և վախճանվեց 1918 թվականին, Կոստանդնուպոլսում:
Սալոնիկում երիտթուրքերի կազմակերպության առաջնորդներից մեկը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն էր՝ Թուրքական Հանրապետության հիմնադիրը: Երբ 1913 թվականին Հունաստանն ինքնիշխանության հասավ, բազմաթիվ դյոնմեներ, տեսնելով, որ այլևս չեն կարող թաքցնել իրենց ծագումը, փոխադրվեցին Կոստանդնուպոլիս, մյուսները՝ Իզմիր, Բուրսա և Անկարա, որն Աթաթուրքը Թուրքիայի նոր մայրաքաղաք հռչակեց, և որտեղ սկսեցին հիմնվել թուրքական «Էրգենեկոն» կազմակերպության անդամները:
Ժամանակակից Թուրքիա. Սիոնիստական գաղտնի տերություն
Թուրքիայի կառավարությունը տասնամյակներ շարունակ արգելում էր Աթաթուրքի ծագման մասին որևէ հրապարակում անել: Բայց այդ մասին Թուրքիայի սահմաններից դուրս հրեա որոշ գրողներ հիշատակել են: Այսպես, ռաբբի Յոահիմ Պրինցը 1973 թվականին «Հրեայի գաղտնիքը» անվանումով գիրք է հրատարակել, որտեղ հայտարարել է, որ Աթաթուրքն ու նրա ֆինանսների նախագահ Ջավիդ բեյը դյոնմե են եղել:
Աթաթուրքը նաև Պաղեստինում հրեական պետության հիմնադիրներից է, որն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսեց Եվրոպայում նացիստական գերակայությունը: Նա ամեն ինչ արեց, որպեսզի Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները հնարավորինս լավ լինեն:
Պատմաբան Ահմեդ Ռևիկը, որը բանակում էր ծառայում, կարծում է, որ երիտթուրքերի շարժման նպատակը հայերին ոչնչացնելն է, քանի որ նրանց վերահսկողության տակ են Թուրքիայում նավթի կարևոր հանքերը: Այդպես էլ 1915 թվականին սկսվել է Հայոց ցեղասպանությունը: Այն իրականացրել են հենց հրեա դյոնմեները, սակայն աշխարհին հայտնի է որպես թուրքերի կողմից հայերի ցեղասպանություն: Աթաթուրքի անմիջական ղեկավարությամբ երիտթուրքերը հույն բնակչությանն արտաքսեցին թուրքական քաղաքներից, և փորձեցին իրականացնել ևս մեկ Ցեղասպանության՝ նույնպես քրիստոնյա ասորիների: Այս ցեղասպանությունների կազմակերպիչը Թալեաթն էր: Վենեսուելացի վարձկան Ռաֆայել դե Նոհալես Մենդեսը, որը նույնպես ծառայում էր օսմանական բանակում, իր գրառումներում Թալեաթին կոչել է «Սալոնիկից հրեա»: Թալեաթին 1921 թվականին սպանեց հայ երիտասարդ, որի ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ:

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ